Այսօր ընկերական խաղում ուժերն էին չափում Ճապոնիայի ու Ուրուգվայի հավաքականները: Խաղը կայանում էր ծագող արևի երկրում:
Խաղային ու տարածքային առավելություն ունեին լատինամերիկացիները, ովքեր ավելի մեծ հարձակվողական պոտենցիալ ունեին:
Ճապոնացիների կազմում աչքի ընկան Հոնդան ու Կագավան, բայց դա բավարար չէր հաղթանակի համար, քանի որ Ֆորլանը դուբլ ձևակերպեց, իսկ Սուարեսն ու Ալվարո Գոնսալեսը մեկական գոլ խփեցին:
Ճապոնիա – Ուրուգվայ` 2:4
Գոլերը` 0:1, 0:2, Ֆորլան (27′, 29′), 0:3, Սուարես (52’), 1:3, Կագավա (54′), 1:4, Ա.Գոնսալես (58′), 2:4, Հոնդա (71’)








































