Բելգիան անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Կահիրեում՝ հայտնում է RTBF-ը:
Բելգիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին՝ զերծ մնալ դեպի Եգիպտոս ուղևորություններից, բացառությամբ Կարմիր ծովի ափի: Կահիրեում գտնվող բելգիացիներին խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ:
Եգիպտոսի մայրաքաղաքում և այլ քաղաքներում շարունակվում են ոստիկանության և նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների միջև բախումները: Տարբեր տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 13-2000-ի:








































