Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» շարժման մի քանի առաջնորդների՝ ասվում է երկրի ՆԳՆ հայտարարությունում:
Այսօր առավոտյան ոստիկանները սկսել էին տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների՝ Կահիերում տեղակայված երկու ճամբարների ցրման օպերացիան: Հաղորդվում է, որ ճամբարներից մեկի վերևում ոստիկանական ուղղաթիռներ են պտտվում, իսկ ոչ հեռու ռազմական տեխնիկա է կանգնեցված: Ոստիկանությունն ակտիվորեն արցունքաբեր գազ է կիրառում:
CNN-ը, հղում անելով «Մուսուլման եղբայրներ»-ին, հայտնում է ցուցարարների ցրման ժամանակ 200 զոհի և 8000 վիրավորի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր 100 զոհի մասին:











































