«Լիվերպուլ»-ի կենդանի լեգենդ ու թիմի ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Բայց մի բանում վստահ եմ. Լուիսը չի տեղափոխվի ուրիշ անգլիական ակումբ»,- նշել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը ցանկանում է լքել թիմը, իսկ նրա տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը «Արսենալ»-ն է: Բացի այդ, նրա ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն:







































