Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Մոնակո» – «Թուլուզ» հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսականների ներկայության:
«Մոնակո»-ն պատժվել է երկրպագուների պահվածքի պատճառով: Երբ անցած մրցաշրջանի վերջում թիմը վաստակեց Լիգա 1-ի ուղեգիր, երկրպագուները մտան խաղադաշտ ու սկսեցին տոնել այդ իրադարձությունը:
«Մոնակո»-ին կարգապահական կոմիտեի որոշմամբ զրկեցին 2 միավորից, ինչպես նաև մեկ խաղում երկրպագուների մուտքի արգելք սահմանեցին: Ակումբը բողոքարկեց որոշումը, ինչից հետո միավորներ հանելու որոշումը չեղյալ համարվեց, իսկ երկրպագուների մասով որոշումն ուժի մեջ մնաց:
Այսօր հայտնի է դարձել, որ օգոստոսի 23-ին կայացող «Մոնակո» – «Թուլուզ» հանդիպումը կլինի հենց այդ մեկ խաղը: «Մոնակո»-ի ղեկավարությունը նշել է, որ բավարարված է որոշմամբ ու նորից չի բողոքարկելու այն:









































