Սիրիայի ազգային հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քաղաքական բարեփոխումների ծրագիր են մշակել, որոնք կարող են իրականացվել Սիրիայում՝ երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկ արվելու դեպքում:
Համաձայն նախագածի՝ ազգային ասամբլեան պետք է սահմանադրության նախագիծ մշակի 1950 թ. ընդունված օրենքի հիման վրա, հաղորդում է Rosbalt-ը:
Ընդդիմադիրների կարծիքով՝ սահմանադրության վերջնական տարբերակի ընդունման համար հանրաքվե պետք է անցկացվի:
Նախագծի հեղինակները կոչ են անում անկախ դատական համակարգ ստեղծել, ուժային կառույցներում բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև աշխարհազորայիններից կազմված խմբավորումներին զինաթափել։









































