Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերիի թեկնածությունը։
Նախօրեին Թրամփն ու Փերին հանդիպել են Նյու Յորքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ էներգետիկայի նախարարի պաշտոնում դիտարկվում են սենատոր Ջո Մանչինի ու Թրամփի կամպանիայի հովանավոր, ներդրող Ռեյ Ուոշբեռնի թեկնածությունները։
Փերին իր թեկնածությունն էր առաջադրել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար, սակայն սեպտեմբերին դադարեցրել էր նախագահական մրցավազքին իր մասնակցությունը։









































