Տվերի «Վոլգա»-ի ու Մոսկվայի «Դինամո»-ի միջև խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մոսկովյան ակումբի երկրպագուները ռասիստական պահվածքով են աչքի ընկել:
Ֆանատները մտել են խաղադաշտ ու սևամորթ խաղացող Դուգլասի ձեռքից պոկել են ավագի թևկապը, որը նրան անցել էր այն բանից հետո, երբ փոխարինվել էր Քևին Կուրանին:










































