Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ նոր թիմի կազմում:
«Հունգարական «Դյոր» ակումբի դեմ ընկերական հանդիպումը հատուկ նշանակություն ուներ ինձ համար: Սակայն կարծում եմ, որ դեռևս պատրաստ չեմ խաղադաշտ դուրս գալ «Այնտրախտ»-ի դեմ խաղում:
Պետք է շարունակեմ մարզվել և բարելավել խաղային որակներս: Առաջիկա 3-4 շաբաթների ընթացքում ես կկենտրոնացնեմ ուշադրությունս այդ ուղղությամբ»,- Goal. com-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:











































