Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալվել է մի աղջիկ, ով մորից 20 կգ ոսկի է գողացել: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Հաղորդվում է, որ գողացված ոսկու արժեքը կազմում է ավելի քան 800 հազար դոլար:
Հեռուստաընկերության տվյալներով՝ մայրը մտածել է, որ աղջկան առևանգել են ոսկու հետ, և դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները պարզել են, որ իրականում աղջիկը փախել է Պակիստան՝ ընկերոջ մոտ՝ իր հետ տանելով թանկարժեք իրերը:







































