Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին վստահ է, որ Արգենտինայի ընտրանու և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Նա կմնա այդպիսին ևս 1-2 տարի: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա Եվրոպայում նա կարող է ցուցադրել իր վարպետությունն ու մրցակցել Մեսսիի հետ:
Ապագայում Նեյմարը կարող է հասնել Մեսսիի մակարդակին, քանի որ ունի բոլոր նախադրյալները: Ամենաբարդը նրա համար «Բարսելոնա»-ում հարմարվելը կլինի»,- նշել է մասնագետը:







































