«Փոփ արթի արքա» Էնդի Ուորհոլն այս տարի կդառնար 85 տարեկան: Պիտսբուրգ քաղաքի բնակիչները, որտեղ ծնվել է նկարիչը, որոշել են նրա ծննդյան օրը տոնել անսովոր եղանակով. նրանք նրա անվան կամուրջը զարդարել են հարյուրավոր գունավոր ծածկոցներով, հայտնում է ITAR-TASS-ը:
«Այդ նախագծի իրականացման համար մեզ անհրաժեշտ է եղել կես տարի, դրան մասնակցել է ավելի քան 1800 մարդ»,- ԶԼՄ-ներին պատմել է մտահղացման հեղինակներից Փենի Մետիրը:
Ինստալյացիան բաղկացած է 580 ծածկոցից: Այն կախված կմնա մինչև սեպտեմբերի 7-ը: Դրանից հետո ծածկոցները կլվացվեն ու կհատկացվեն անօթևաններին:
Էնդի Ուորհոլի կամուրջը բացվելէ 1926թ.:
Ուորհոլը փոփ արթի պատմության մեջ կուլտային ֆիգուր է: Էպոտաժի վարպետի, Մերիլին Մոնրոյի, Էլվիս Փրեսլիի, Լայզա Մինելիի, Ջիմի Քարտերի դիմանկարների ստեղծողի գործերը մնում են մեր ժամանակների ամենավաճառվող աշխատանքները:







































