Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խստապես դատապարտել է Բաշար Ասադի վարչակարգի գործողությունները.
«Միջազգային հանրությունը լռում է Սիրիայի ժողովրդի ցեղասպանության ֆոնին։ Որքան շատ մարդ պետք է ստանձնի այդ երկրում կատարվող դեպքերի պատասխանատվությունը։ Սարսափելի է այն փաստը, որ ժողովրդի դեմ սիրիական վարչակարգի բարբարոսական գործողությունների արդյունքները մի շարք երկրներում անվանում են հաջողություն»։
Թուրքական մամուլի պնդմամբ՝ Բաշար Ասադի վարչակարգի ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել Արևելյան Հալեպին՝ չնայած նրան, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել էր դադարեցնել ռազմական ակտիվ գործողությունները Հալեպում։










































