Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Արցախի ՄԻՊ-ը ադրբեջանական վայրագությունների մասին զեկույցը ներկայացրել է դիվանագիտական խողովակներով

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը ներկայացնող Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցն արդեն ներկայացվել է դիվանագիտական խողովակներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք, մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով, տարածելու ենք այս զեկույցը` թե ընդհանուր, թե թիրախային: Արդեն դիվանագիտական խողովակներով ներկայացրել ենք այն: Բոլոր հնարավոր ձևերով փորձելու ենք զեկույցը տարածել»,- ասաց ՄԻՊ-ը` հայտարարելով, որ զեկույցը ներկայացվել է նաև Ադրբեջանում գործող մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին:

Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա ավարտին շատ միջազգային կազմակերպություններ տարեկան զեկույցներ կազմելիս հնարավոր է հղումներ անեն նաև հրապարակված զեկույցին: «Չեմ կարող ասել վստահաբար, սակայն կարծում եմ, որ դրանք օգտագործվում են դիվանագիտական և այլ հարթություններում ևս»,- նշեց նա:

Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությանը, որում «առաջին անգամ ոչ հասցեական խիստ մտահոգություն է հայտնվել ներկայացված դաժանությունների և վայրագությունների վերաբերյալ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մելիքյանը զեկույցի մասին խոսելու է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` նա ասաց. «Անձամբ չեմ ճանաչում նրան: Վստահություն չունեմ, որ Արցախի ՄԻՊ-ի հետ շփումը Ադրբեջանի ՄԻՊ-ի համար շատ ցանկալի կլինի: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ մենք նաև նրան կուղարկենք զեկույց, չնայած այս ամենը կա հրապարակային աղբյուրներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում