Եվրամիությունը պետք է հույսը դնի սեփական հնարավորությունների վրա Եվրոպայում անվտանգությունն ապահովելու գործում, Միացյալ Նահագներն այլևս պատրաստ չէ դրան։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
«Կարծում եմ՝ պետք է ինքներս հոգ տանենք մեր սեփական անվտանգության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովել Եվրոպայի անվտանգությունը՝ անկախ Թրամփից և նրա գործընկերների դիրքորոշումից»,-ասել է Յունկերը։










































