Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Սէֆիլյանի և «Սասնա ծռերի» հայտարարությունը

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը.

Սասնա Ծռերի հուլիսյան գործողությունը և դրան հաջորդած համաժողովրդական շարժման ալիքը ցույց տվեցին, որ հայությունը դեռևս կարող է խափանել Արցախը հանձնելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու դավադիր ծրագիրը:

Այդ պատճառով Մոսկվան և նրա դրածո հայաստանյան գաղութային վարչակազմը ստիպված եղան հաշտվել այդ իրողության հետ և առժամանակ կասեցնել իրենց նկրտումները:

Սակայն աշխարհաքաղաքական պայքարի ներուժը արագ տեմպերով կորցնող ռուսական կայսրությունը կարճատև դադարից հետո որոշեց անտեսել այդ իրողությունը, ռիսկի դիմել և հնարավորինս շուտ ավարտին հասցնել իր ծրագիրը: Այդ նպատակով Մոսկվան և հայաստանյան գաղութային վարչակազմը փորձում են արդյունավետ կերպով օգտագործել իրենց համար նպաստավոր ընդմիջումը, որը Հայաստանի ներսում առաջացել է Սասնա Ծռեր շարժման առաջին ալիքի մարման, իսկ աշխարհում՝ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությամբ պայմանավորված նրա արտաքին քաղաքականության պասիվացման բնականոն պատճառներով:

Գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է անձամբ վերահաստատել, որ պատրաստ է հանձնել ազատագրված յոթը շրջանները, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանին լիազորել է ստորագրելու Հայկական բանակի ռազմավարական կառավարումը մաս առ մաս Ռուսաստանին զիջելու հերթական (առաջինը ՀՕՊ-ի, հիմա արդեն՝ Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ցամաքային զորամիավորումների) պայմանագիրը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ պայմանագիրն ստորագրելու նպատակով Մոսկվա մեկնած Վիգեն Սարգսյանը, ներգրավելով Ռուսաստանում սովորող հայ զինծառայողներին, գաղութատեր-գաղութ արժեհամակարգային ձևաչափը հաստատող յուրօրինակ ծիսական արարողություն կատարեց ռուսական գաղութատիրության խորհրդանիշ Կարմիր հրապարակում և Կրեմլի պատերի տակ: Եվ սա ընդամենը մի դրվագ է այն ծավալվող քարոզչության, որ զանգվածաբար կատարվում է խորհրդային անցյալը փառաբանելու և ռուսական գերակայությունը հայերիս համար ընդունելի դարձնելու նկատառումներով:

Փաստորեն՝ գաղութատերը և նրա հայաստանյան խամաճիկները մեր ժողովրդին ներշնչում են Արցախը հանձնելու և գաղութ դառնալու դատապարտվածության զգացում ու պարտվողական տրամադրություն և, զուգահեռաբար՝ գործնական քայլեր են կատարում մեր երկիրը բոլոր կողմերից օդային, իսկ Թուրքիայի և Նախիջևանի կողմից՝ նաև ցամաքային հարձակումներից պաշտպանելու, ինչպես նաև հարկ եղած դեպքում Նախիջևանի ուղղությամբ հակահարձակվելու ինքնուրույն հնարավորություններից Հայկական բանակին զրկելու համար:

Այս ամենը նպատակ ունի երաշխավորելու մեր պարտությունը և ռուսաստանահպատակ վարքը առաջիկա հավանական պատերազմում, ինչպես նաև բացառելու Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու և Կուր-Արաքսյան միջակայքում Հայկական նոր Հանրապետությունը հաստատելով գործոն դառնալու հեռանկարը, որը շուտով բացվելու է մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության փոփոխության շնորհիվ:

Մեզ համար գոյութենական սպառնալիքներ կարող են ստեղծել նաև այս ծրագրի ածանցյալ հետևանքները:

Կորցնելով Արցախը (դրա պատճառով նաև՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական սահմանի մեծ մասը) և պետական ու ռազմական ինքնուրույնությունը և դառնալով Ռուսաստանի կցորդ, մենք կորցնելու ենք նաև գործընկեր լինելու և այլընտրանք ունենալու հույսն ու հեռանկարը, դառնալու ենք թիրախ Ռուսաստանի հակառակորդների համար, ինչի հետևանքով տարածաշրջանային դերակատարների, առաջին հերթին՝ նույն Ռուսաստանի և Թուրքիայի համար վերածվելու ենք մեր հաշվին դաշինքներ կազմելու և առևտուր անելու հնարավորությունների և հավանականությունների ասպարեզի:

Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայկական բանակի ՀՕՊ-ի և նշված զորամիավորումների նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներն օգտագործել Թուրքիայի հետ իր պարբերական սիրախաղերին գրեթե նույնքան պարբերաբար հաջորդող հակամարտությունների մեջ մեզ ներքաշելու և, ինչպես միշտ՝ մեր տարածքի վրա ու մեր հաշվին նրա հետ նորից սիրախաղի մեջ մտնելու նպատակով: Իր հերթին՝ Թուրքիան կարող է օգտվել առիթից և հնարավորություն ստանալ միջամտելու հայ-ադրբեջանական հավանական պատերազմին:

Երկարաժամկետ հեռանկարի առումով ակնհայտ է, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից, սակայն մինչ այդ դեռ շատ ջրեր են հոսելու, որոնք կարող են ավելի աղետալի լինել մեզ համար, քան եղավ հարյուր տարի առաջ:

Այս անգամ ևս թուլանալու պատճառով ռուսական կայսրությունը վտանգավոր ու անկանխատեսելի է դառնում: Սակայն նա ոչինչ չի կարող անել առանց գաղութային վարչակազմի, այդ պատճառով պետք է նրա՛ն դարձնել պայքարի թիրախ: Եթե մենք չկանգնեցնենք Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ազգային դավաճանների խմբին, նրանք իրենց կամքով կանգ չեն առնելու և կարող են մեզ համար ցեղասպանության կրկնության ու իսպառ հայրենազրկման սպառնալիք ստեղծել:

Սասնա Ծռեր շարժման առաջին ալիքը խորքերն է գնացել ու թափ է հավաքում և նրա երկրորդ ու վճռական ալիքը դեռ առջևում է:

Սակայն ժամանակը սուղ է և օրհասական, ինչը պահանջում է այսօր իսկ շարունակել դիմադրությունը և ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել: Այս հրամայականը պետք է նկատի ունենան առաջամարտիկները և ըստ այդմ գործեն:

Իսկ մեր ժողովրդին ու զինվորականությանը կոչ ենք անում պահպանել ոգու կորովը, չմոլորվել նույն դավադիր ծրագրի մաս կազմող «ընտրություններով», նորանոր Սասնա Ծռեր ծնել, բոլոր հնարավոր ձևերով մասնակցել ազատագրական պայքարին ու սնուցել Շարժման երկրորդ ալիքին և, երբ պահը գա, հուժկու ընդվզմամբ կանխել աղետը ու սկիզբ դնել ազգային-պետական վերածննդին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում