Համացանցը տեղեկատվության անհավանական հոսք է, որոնք ամեն վայրկյան արտադրում են միլիարդավոր մարդիկ: Մարդիկ սովորել են դրան, նրանց համար դժվար է երևույթի մասշտաբը գնահատելը: One Second on the Internet կայքը որոշել է շտկել այդ իրավիճակը:
Ռեսուրսը ցույց է տալիս, թե որքան գրառումներ են արվել հիմնական սոցիալական ցանցերում վերջին վայրկյանին, այն ցույց է տալիս նաև հաշվիչ, որը հայտնվել է էջի բացման օրից: Ամեն ինչ շատ պարզ է՝ օգտատիրոջ առջև մի շարք նշաններ են, որոնք արտացոլում են մեկ վայրկյանում Instagram-ում մեկ ներբեռնված լուսանկարների քանակը, YouTube-ում դիտված տեսանյութերի քանակը, Dropbox-ում բեռնված փաստաթղթերի ու ուղարկված թվիթների քանակը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կայքի նպատակն է ցույց տալ համացանցի ստեղծած համակարգի հզորությունը, ցուցադրել դրա զարգացումը:












































