Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, երկարատև հիվանդությունից հետո առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ: 92-ամյա արքայազնը այցելել է Շոտլանդիայի գիտությունների ակադեմիա, որի պատվավոր անդամ է 1951-ից:
էդինբուրգում հանդիսավոր արարողության ժամանակ Ֆիլիպը մեդալներ է շնորհել Ակադեմիայի նոր դափնեկիրներին: SkyNews-ի տեսակադրերում երևում է, որ արքայազնը ժպտում է և առողջ տեսք ունի:









































