Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Համբուրգում անցկացրած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն,  նախկինի նման լիովին հավատարիմ ենք բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Ապրիլին շփման գծի երկայնքով գրանցված կտրուկ էսկալացման ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի համար, այդ թվում նաև ծանր սպառազինության կիրառմամբ և վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։

Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և չկա որևէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու ու վիրավորվելու համար։ Մեզ նաև հայտնի է ապրիլին մարտադաշտում կատարված գազանությունների մասին, որոնց մենք դատապարտում ենք ամենավճռական ձևով։

Մենք դիմում ենք կողմերին, որպեսզի հաստատենք մեր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին հաշտեցման բերելու միակ եղանակ։

Մենք նաև կոչ ենք անում խստապես հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994/95 թվականների համաձայնագրերին, որոնք կազմում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը։

Մենք Երևանին ու Բաքվին կոչ ենք անում հարգել այն համաձայնությունները, որոնք արտացոլվել են մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված բարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով արված համատեղ հայտարարություններում։

Մենք ողջունում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցում կողմերի գրանցած առաջընթացը։

Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել մնացյալ բոլոր խոչընդոտները, որոնք առկա են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ-ի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկի հարցում։

Առաջարկները պետք է իրագործվեն կարգավորման վերաբերյալ բանակցությունների անհապաղ վերսկսման հետ համատեղ։

Մենք կցանկանայինք կրկնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին արված մեր կոչը՝ ցուցաբերելու համար ճկունություն ու վերադառնալու համար բանակցային սեղանի շուրջ, աշխատանքային ընթացիկ առաջարկների հիման վրա կայուն խաղաղությունն առաջ մղելու ամուր նպատակով։

Եթե չկարողանան առաջընթաց գրանցել բանակցություններում, ապա բռնությունների վերսկսման հեռանկարները միայն կաճեն, և կողմերը ամբողջական պատասխանատվություն կկրեն դրա համար։

Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում ու իրավահավասարություն, ինչպես նաև հավելյալ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում նաև ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ անվտանգություն ու ինքնակառավարում ապահովելու համար, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք, իրավականորեն պարտավորեցնող ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա վերջնական հստակեցում, բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների համար իրենց նախկին բնակատեղիները վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք իրենցում կներառեն խաղաղության պահպանման գործողություն։

Մեր երկրները շարունակելու են կողմերի հետ աշխատել սերտորեն, և մենք նրանց կոչ ենք անում ամբողջովին օգտագործել Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջնորդների օգնությունը։

Համանախագահող երկրները պատրաստ են անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, երբ նրանք պատրաստ կլինեն դրան։ Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում բանակցություններ վարեն բարի կամքի ոգով։

Նախագահների միջև համանախագահների հովանու ներքո անցկացվող անդադար ու ուղիղ երկխոսությունը շարունակում է մնալ խաղաղության գործընթացն առաջ մղելու ու վստահությունն ամրապնդելու կարևորագույն տարրերից մեկը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում