Friday, 19 06 2026
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի նոր գլխավոր ճարտարապետին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում պատշաճ ձևով կազմակերպվել է երևանաբնակ շուրջ 650 սոցիալապես անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողների ծնողների այցերը Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ զորամասեր: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած 67 զինծառայող հանդիսավոր կարգով պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

«Զինծառայողների ծնողների սահմանամերձ գոտիներ այցելությունները կազմակերպվում են արդեն 2-րդ անգամ: Եթե նախորդ այցելությանը ընդգրկվել էր 250 ծնող, ապա այս անգամ ավելի քան 650-ը հնարավորություն ունեցավ տեսակցելու որդիներին: Մենք աշխատանքներ պետք է տանենք այս թիվը ավելացնելու և ծրագիրը ավանդույթ դարձնելու ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնել ներգրավված և աջակից բոլոր կառույցներին:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով իրականացվող առողջապահական ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 9-ը համաբուժարաններ է դիմել 761 քաղաքացի, որից 205-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 24-ը` վիրահատության: Քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր ուղեգրված հիվանդի հարցում լինել հետևողական:

Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց նոր ավտոճանապարհների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն` երկու հերթափոխով: ճանապարհների որոշ հատվածներում արդեն մեկնարկել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատրաստել Գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց և Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ` 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու և իրականացնելու համար:

«Պետք է աշխատանքներ տանել Գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երևանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները և ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում»,-ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են «Հաղթանակ» զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման պայմանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունքում շինհրապարակների պատնեշները միասնական մոտեցմամբ պաստառապատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրել շինհրապարակի էկոլոգիական չափանիշներով կահավորումն ու համապատասխան պայմանների ապահովումը` հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:

Շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը լավագույնս պահպանած տնտեսվարողներն առաջիկայում կպարգևատրվեն շնորհակալագրով:

Զեկուցվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազաֆիկացման ընթացիկ աշխատանքների մասին:

«Անվտանգ Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ կատարվում են միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ, առաջիկայում լրամշակումից հետո կներկայացվի կոնկրետ նախագիծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում