Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՄ-ի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը օգտակար կլինի ողջ Եվրոպայի համար։
Նա հիշեցրել է, որ գազատարի նախագիծը բաղկացած է երկու ճյուղից, որոնցից մեկը նախատեսված է գազով Թուրքիան, իսկ երկրորդը՝ Եվրոպան ապահովելու համար, սակայն դեռ պետք է բանակցություններ անցկացվեն երկրորդ ճյուղի շուրջ.
«Վստահ եմ, որ այդօրինակ որոշումն օգտակար կլինի Եվրոպային, կնպաստի երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Սակայն, միևնույն ժամանակ այն չի մրցակցում որևէ այլ գազատարի հետ։ Ամեն մեկն ունի իր նշանակությունը»։
Դեկտեմբերի 6-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը։






































