BBC-ի փոխանցմամբ՝ ցանցահենները հարձակվել են ֆրանսիական Dailymotion վիդեոհոսթինգի վրա։ Leakedsource ընկերության տեղեկատվության համաձայն՝ ցանցահենները հափշտակել են 85.2 միլիոն էլեկտրոնային փոստերի հասցեներ, ինչպես նաև 18 միլիոն գաղտնաբառեր։
Ընդգծվում է, որ կիբեր հարձակումը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 20-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Dailymotion-ն իր օգտատերերին խորհուրդ է տվել փոխել գաղտնաբառերը։
Վիդեոհոսթինգի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակման հետևանքները եղել են սահմանափակ և որևէ անձնական տեղեկատվություն չի կորչել։









































