55-ամյա հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը մասնակցել է բարեգործական մոտոցիկլետային մրցարշավի եզրափակիչ փուլին, որը կազմակերպել էր amfAR հիմնադրամը:
«Հիմնական բնազդ» կուլտային ֆիլմի դերասանուհին բայքերների միջավայրում իրեն բավական լավ է զգացել, հայտնում է woman.ru-ն:
Աշխարհում մոտոցիկլետների ամենահայտնի արտադրողը՝ Harley-Davidson-ը, ու դիմահարդարման Kiehl’s ապրանքանիշը կազմակերպել էին բաարեգործական LifeRide անվանումով արշավ: Դրա ընթացքում հավաքված բոլոր դրամական միջոցներն ուղղվելու են amfAR հիմնադրամին, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հետազոտություններով: Որպես բարեգործական ընկերության դեսպան՝ ընտրվել էր Շերոն Սթոունը:
Լուսանկարներում դերասանուհին էլեգանտ ու ինքնավստահ տեսք ունի: Դասական սև կիսաշրջազգեստը նա համադրել է սև բլուզի ու մի քանի ոսկե շղթաների հետ: Շերոնը հիանալի տեսք ունի բայքերների շրջապատում:













































