Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի «Աստանա Արենա» մարզադաշտում կայացել է Եվրոպայի 2015թ. Մ-21 առաջնության ընտրական փուլի Ղազախստան – Հայաստան հանդիպումը:
Մեր ընտրանին առավելության է հասել հաշվի նվազագույն տարբերությամբ: 4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել 20-ամյա կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետխաղյա մամլո ասուլիսում նշել է, որ գոհ է թիմի խաղից:
«Ուրախ եմ, որ հաղթեցինք արտագնա խաղում: Ղազախստանի հավաքականը հավասարակշռված խաղ է ցուցադրում: Առաջին խաղակեսում հաջող խաղացինք, իսկ երկրորդ կեսում փոխեցինք խաղաոճն ու սկսեցինք խաղալ պաշտպանությունից:
Ընդհանուր առմամբ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից»,- հայտարարել է Նազարյանը:






































