ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի «Բալքլի» կործանիչ նավի անձնակազմը, որն այժմ գտնվում է Բաթումի նավահանգստում, կիրակի օրը Վրաստանի Ափամերձ պաշտպանության ծառայության աշխատակիցների հետ միասնական զինավարժություններ է անցկացրել:
Ինչպես Trend-ին տեղեկացրել են վրացական գերատեսչությունից՝ տեսական և գործնական զինավարժությունների ժամանակ ամերիկացիները վրացիներին սովորեցրել են բժկական օգնություն ցուցաբերել, նավերին տեխնիկական ծառայություններ մատուցել և փոքր ու միջին չափի նավեր վարել:
Երեքշաբթի օրը կործանիչը և Վրաստանի ափամերձ պաշտպանության երկու մոտորանավակներ ծովում կմասնակցեն վրաց-ամերիկյան համատեղ գործնական զինավարժություններին:







































