Մայամիում հարյուրավոր մարդիկ մասնակցել են իրավապահ մարմինների դաժան գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Դրա պատճառ է հանդիսացել 18-ամյա Իսրայել Էռնանդես-Լաչի մահը, ով զոհվել էր այն բանից հետո, երբ ոստիկանը նրա նկատմամբ էլեկտրաշոկ էր կիրառել:
Կոլումբիացին գրավել էր իրավապահների ուշադրությունը երեքշաբթի, երբ փորձել էր ներկի բալոնով նկարել լքված ճաշարանի պատին:
Ոստիկանները փորձել էին ձերբակալել նրան և հետապնդման ընթացքում էլեկտրաշոկ էին կիրառել, որից հետո երիտասարդը ուշագնաց էր եղել և շուտով մահացել: Ներկայումս հետաքննություն է իրականացվում:
Մայամիում Էռնանդես-Լաչը սկսնակ նկարիչի համբավ ուներ: Նրա որոշ աշխատանքներ ներկայացվել են ցուցահանդեսներում: Ֆլորիդայում հանրային շինության պատին նկարելը փոքր խախտում է, և երիտասարդի պատճառած վնասը գնահատվում է հազար դոլար:











































