Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հերքել է իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստը նշել է, որ իրեն ամեն բան բավարարում է «Արքայական ակումբ»-ում:
««Ռեալ»-ի հետ գործող իմ համաձայնագիրն ուժի մեջ կլինի ևս 3 տարի: Այդ իսկ պատճառով պատրաստվում եմ շարունակել հանդես գալ «Ռեալ»-ի կազմում: Ինձ լավ եմ զգում Մադրիդում: Ցանկանում ենք հնարավորինս լավ մեկնարկել ազգային առաջնությունում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ դի Մարիան կարող է ընդգրկվել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքում:









































