Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) արդարացված է համարում արտերկրի հատուկ ծառայություններին հեռախոսահամարների փոխանցումը, որոնք պատկանում են այն անձանց, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ՝ հաղորդում է Deutsche Welle-ը:
BND ներկայացուցչի հաղորդման համաձայն՝ նման պրակտիկան գոյություն ունի 2003-2004 թթ-ներից:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունում ընդգծել են, որ նման տվյալների փոխանցումը տեղի է ունենում Գերմանիայի օրենսդրության համաձայն և միայն մեկ պայմանով, որ այդ տեղեկությունը չի օգտագործվելու կտտանքների կամ մահապատիժ սահմանելու համար:
Սակայն, համաձայն NDR հեռուստաալիքի և Süddeutsche Zeitung թերթի անցկացրած հետաքննության, BND-ի ղեկավարը հանձնարարել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարները փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին, նույնիսկ եթե դրանք կարող են օգտագործվել այդ մարդկանց ոչնչացման համար։











































