Ջենիֆեր Էնիսթոնը, ում անունը Հոլիվուդում ընտանեկան բարի կատակերգության հոմանիշ է, ասել է, որ շատ կցանկանար նկարահանվել սարսափ ֆիլմերում՝ կախարդների մասին հոգեբանական սարսափի «շրջանակներում»: Այս մասին հաղորդում է Latimes-ը:
Պարզվում է, որ 1990-ականներին դերասանուհին նկարահանվել է «Լիպերկոն» սարսափ ֆիլմում, որը, հուրախություն Ջենիֆերի, քչերին է հայտնի: Երբ նրանից հարցազրույց վերցնող լրագրողն ասել է, որ ամաչում է, սակայն ոչինչ չգիտի այդ ֆիլմի մասին, Էնիսթոնը պատասխանել է. «Եվ պետք էլ չէ»:
Եվ ահա, 2 տասնամյակ անց դերասանուհին կրկին երազում է սարսափ ֆիլմի մասին: Այս կապակցությամբ նա ասել է, որ ուղղակի ցանկանում է դուրս գալ կատակերգական ժանրի ֆիլմերից:














































