Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի խաղացող Մարսելոն այսօր երեկոյան չի մասնակցի Միլանի «Ինտեր»-ի դեմ ընկերական հանդիպմանը:
Խաղացողի մոտ ծնկի թեթև վնասվածք կա, ու մարզչական շտաբը չի ցանկանում վտանգել խաղացողի առողջությունը ընկերական խաղում:
Հիշեցնենք, որ Մարսելոն ուշ էր միացել խաղընկերներին, քանի որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հետո հանգստի հնարավորություն էր ստացել:









































