Կահիրեում Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների անժամկետ ակցիայի դադարեցումը կարող է մի քանի շաբաթ տևել, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արաբական «Աշ-Շարկ ալ Աուսաթ» թերթին:
Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները հրաժարվել են միաժամանակ գրոհել վրանային ճամբարը՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի բազմաթիվ զոհերի, որոնք ՆԳՆ-ն գնահատում է 3-5 հազար:
Մարդկային զոհերից խուսափելու համար ՆԳՆ-ն պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել է բողոքի ակցիայի մասնակիցների փուլային ցրում:
Մասնավորապես, իշխանությունները ծրագրում են արգելափակել «Մուսուլման եղբայրների» վրանային ճամբարները՝ նրանց կողմնակիցներին թույլ տալով դուրս գալ հրապարակից, սակայն արդեն հետ չթողնել: Ապա անջատելու են ջուրն ու էլեկտրաէներգիան, դադարեցնելու են սննդի մատակարարումը:










































