Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր պայմանագրեր կառաջարկի թիմի առաջատար ֆուտբոլիստներին: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Բուսկետսի հետ նոր` մինչև 2018 թվականը ժամկետով պայմանագիր ստորագրելուց հետո ակումբը ցանկանում է 2-3 տարով երկարաձգել պաշտպան Խերարդ Պիկեի և կիսապաշտպան Անդրես Ինյեստայի պայմանագրերի ժամկետները: Նշված ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2015 թվականը:
Նոր պայմանագրեր են առաջարկվել նաև պաշտպաններ Մարկ Բարտրային և Մարտին Մոնտոյային, ում գործող պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ ավարտվելու են մեկ տարի անց:








































