«Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը նոր պայմանագիր է ստորագրել իտալական ակումբի հետ: Այդ մասին է հայտնում «Նապոլի»-ի պաշտոնական կայքը:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը կշարունակի ելույթներն ակումբում մինչև 2018 թվականը:
«Մարեկի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Նա շատ լավ անձնավորություն է, գերազանց ֆուտբոլիստ, ով պատվով է կրում «Նապոլի»-ի մարզաշապիկը»,- ասել է նեապոլիտանյան ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:








































