«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի աջ ոտքի ձկնամկանի վնասվածքը, որ նա ստացել էր International Champions Cup մրցաշարի շրջանակներում կայացած «Լոս-Անջելես Գելեքսի» թիմի դեմ խաղում, լուրջ չէ:
Այսօր ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը որևէ բացասական արդյունք ցույց չի տվել:
Այդպիսով` օգոստոսի 14-ին Իտալիայի հավաքականի կազմում Բալոտելին կարող է մասնակցել Արգենտինայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:









































