Հոլանդացի 29-ամյա ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը կարող է հարազատ «Այաքս» վերադառնալ:
«Գալաթասարայ» տեղափոխությունը չօգնեց ֆուտբոլիստին, և նրա կարիերան այժմ անկման շրջանում է: Այդ մասին է հայտնում Telegraaf.nl-ը:
Ստեղծված իրավիճակում «Այաքս»-ի հրավերը փրկություն է թվում: Հոլանդացիները պատրաստ են 6 մլն եվրո վճարել Սնեյդերի տրանսֆերի դիմաց, իսկ Ուեսլին հնարավորություն կստանա հանդես գալ Ամստերդամի թիմում 3 մրցաշրջան:
Հիշեցնենք` 2002-2007 թվականներին Սնեյդերը 126 հանդիպում է անցկացրել «Այաքս»-ի կազմում և 43 գոլ խփել:



































