Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին կատալոնական «Բարսելոնա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Չեմ պատրաստվում լքել «Բորուսիա»-ն, քանի որ ինձ այստեղ լավ եմ զգում: Չեմ կարծում, որ նախորդ մրաշրջանում մենք հրաշք ենք գործել, այլ ուղղակի մեր խաղն էինք ցուցադրում, իսկ հակառակորդները հակախաղ չէին կարողանում գտնել:
Նոր մրցաշրջանին մոտենում ենք լավ մարզավիճակում: Կարող ենք կրկին դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:







































