Saturday, 06 06 2026
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

«Թաթուլ ապերը» օրական 20 հազարի համար 12-ամյա երեխային ուղարկել է մուրացկանության

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Աննա Ս.-ի գործի դատավարությունը:

2012 թվականի ապրիլի 2-ին 32-ամյա Աննան ոստիկանությունում հաղորդում է տվել, թե 2011 թվականի դեկտեմբերից բնակվում է իր ծանոթ Թաթուլ Փիլոսյանի հետ, ով 2011 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի մարտի 30-ը ստիպել է իր 12-ամյա դստերը զբաղվել մուրացկանությամբ, որի արդյունքում երեխան նրան տվել է մոտ 20 հազար դրամ գումար:

Աննան հայտնել է, թե իմացել է, որ դուստրը Թաթուլի կողմից ուղարկվում է մուրացկանության, բայց չի միջամտել, որովհետև վախեցել է, մտածել, թե Թաթուլը կարող է վնասել իրեն ու երեխային:

Նույն՝ ապրիլի 2-ին կազմված զեկուցագրի համաձայն՝ Ավանից՝ ֆուտբոլի ակադեմիայի տարածքից մուրացկանություն անելու կասկածով ոստիկանության բաժանմունք է ներկայացվել Աննայի անչափահաս դուստրը:

Երեխան նույնպես բացատրություն է տվել, թե իրենց հետ համատեղ ապրող Թաթուլը իրեն ստիպել է Կենտրոնի տարբեր փողոցներում մուրացկանություն անել, հավաքած ամբողջ գումարը տալ իրեն: Նա օրական քսան հազար է պահանջել, իսկ երբ ինքը չի կարողացել այդքան հավաքել, խիստ զայրացել է ու հաջորդ օրը առավոտյան ավելի վաղ է ուղարկել փողոցները՝ մուրացկանության:

Լրացուցիչ բացատրության մեջ երեխան հայտնել է, թե երեք ամիս է զբաղվել մուրացկանությամբ: Թաթուլի ծննդյան օրը նրան հեռախոս է նվիրել, նա ուրախացել է: Թաթուլն անընդհատ զանգահարել է իրեն, որպեսզի իմանա, թե որտեղ է ու ինչքան գումար է հավաքել: Հետո ժամադրել է ու փողը վերցրել իր ձեռքից:

Հաղորդում տալու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Աննա Ս.-ն նոր բացատրություն է տվել ոստիկանությունում, թե իր դուստրը ինքնակամ է զբաղվել մուրացկանությամբ, ոչ ոք, հատկապես Թաթուլը, նրան չի ստիպել մուրացկանություն անել: Ինքը հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև այլևս չի ցանկացել ապրել Թաթուլի հետ: Դստերն ինքն է խնդրել, որ ասի, թե Թաթուլն է նրան ուղարկել մուրացկանության:

Աննային շատ շուտով մեղադրանք է առաջադրվել միջին ծանրության հանցագործության կատարման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար: Նա իրեն մեղավոր է ճանաչել:

Երեխան հիմա էլ ցուցմունք է տվել, թե «Թաթուլ ապերը» իրեն որևէ տեղ չի ուղարկել, նա լավ մարդ է, իրեն ու մայրիկին չի նեղացրել:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության սկզբում Աննան իրեն մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

Սակայն ավելի ուշ հայտարարել է, թե իր առաջին հաղորդումը Թաթուլ Փիլոսյանի կողմից երեխային մուրացկանության ուղարկելու, նրա հավաքած գումարները վերցնելու վերաբերյալ հենց իրականությունն է, ինքը սուտ մատնություն չի կատարել, այլ ասել է այն, ինչ իրականում կատարել է Թաթուլը: Ինքը հրաժարվել է այդ հաղորդումից, որովհետև վախեցել է Թաթուլից, անընդհատ գտնվել նրա սպառնալիքների ազդեցության տակ:

Երբ Թաթուլն այլ քրեական գործով վերցվել է կալանքի տակ, ինքն էլ իմացել է, որ հեռախոսազանգերի վերծանումներով հնարավոր է պարզել երեխայի գտնվելու վայրը, նրա ու Թաթուլի հեռախոսազրույցների հաճախականությունը, որոշել է ճշմարտությունը հայտնել դատարանում:

Թաթուլը ամեն օր երեխայի հետ դուրս է եկել, իբր՝ նրան տանում է զբոսանքի: Պատահել է՝ օրական մի քանի անգամ է տարել «զբոսանքի»: Առավոտից մինչև ուշ երեկո երեխան եղել է փողոցում: Նա տեղից տեղ է տեղաշարժվել, անընդհատ հեռախոսային կապ ունեցել Թաթուլի հետ, հայտնել, թե որտեղ է, ինչքան գումար է հավաքել: Փետրվարին երեխային մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից մուրացկանություն անելու համար տարել են ոստիկանություն: Թաթուլը գնացել է նրա հետևից, բերել է տուն:

Թաթուլ Փիլոսյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում հայտնել է, թե Աննայի հետ համատեղ մոտ չորս ամիս ապրելով՝ միայն հոգացել է նրա ու աղջկա համար, երբևէ երեխային մուրացկանության չի ուղարկել: Ինքն աշխատել է որպես ավտոկայանատեղի սպասավոր, օրական վաստակել է 10-20 հազար դրամ, պատահել է որպես արհեստավոր էլ է աշխատել, նույնիսկ օր է եղել՝ 500 դոլար է վաստակել: Ինքը գումարի կարիք չի ունեցել: Հաճախակի հեռախոսազանգերով պարզապես ցանկացել է իմանալ երեխայի գտնվելու վայրը, անհանգստացել է երեխայի համար:

Աննան բարդ ճակատագրով կին է: Ըստ իր հայտարարության՝ ազգությամբ ռուս է: 2000 թվականին դիտավորյալ սպանության համար դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Ազատվել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին՝ պատժի 1 տարի 3 ամիս 24 օրը չկրած: Դատվածությունը համարվում է չմարված: Նրա դուստրը ծնվել է կալանավայրում 2000 թվականին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ երեխան սեռական բռնության չի ենթարկվել: Գործի քննության սկզբից երեխան հանձնվել է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին:

Ընդհանուր իրավասության դատարանը, գործով ձեռք բերված ապացույցները գնահատելով իրենց համակցության մեջ, հետազոտելով հեռախոսային վերծանումները, արձանագրել է, որ Աննա Ս.-ի կողմից ոստիկանությունում, ըստ էության, տրվել է երեխայի թրաֆիքինգի՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ հաղորդում: Քննությունը պետք է անցկացվեր այդ ուղղությամբ, նույնիսկ այն բանից հետո, երբ Աննան հրաժարվել է տված հաղորդումից:

Միայն այն փաստը, որ թրաֆիքինգի ուղղությամբ ընդհանրապես քննություն չի կատարվել, ըստ դատարանի, ինքնին բավարար է հետևություն անելու համար, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն չի կատարվել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Աննա Ս.-ին առաջադրված մեղադրանքը հաստատված գնահատելու համար:

Դատավճռով Աննա Ս.-ն ճանաչվել է անպարտ և արդարացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում