Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի վարչակազմը հրապարակել է հայտարարություն, որտեղ արձանագրել է միջազգային միջնորդների մասնակցությամբ տասնօրյա բանակցությունների տապալումը: Այս մասին տեղեկացնում է vesti.tu-ն:
Կարգավորման փորձերին մասնակցել են ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեմն ու Ջոն Մակքեյնը, ինչպես նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն: Բանակցություններին մասնակցել են նաև Աֆրիկյան միության ներկայացուցիչները, իսկ որպես երաշխավորներ հանդես են եկել ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան, որոնք նոր իշխանություններին տրամադրել են 8 մլրդ դոլար:
Այդուհանդերձ, քաղաքական ճգնաժամը, որում հայտնվել է Եգիպտոսը Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո, չի հաջողվում հաղթահարել:
Գլխավոր խնդիրն առաջվա պես «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարների հետ երկխոսության հաստատումն է, որի շարքերից է պաշտոնաթող նախագահը, մի շարք նախարարներ և երկրի ներկայիս խորհրդարանի երկու պալատների պատգամավորների մեծ մասը:










































