Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի և լիբանանյան խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ՝ կապված Լիբանանում երկու թուրք օդաչուների առևանգման հետ: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցած գիշեր առևանգվել էին Türk Hava Yolları ավիաընկերության երկու օդաչուներ:
Օդաչուները առևանգվել են անհայտ անձանց կողմից այն ժամանակ, երբ վերադառնում էին իրենց հյուրանոց:











































