Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ քաղաքացիների ցուցակը, ովքեր պարգևատրվել են Ազատության նախագահական մեդալով: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնական հաղորդագրությանը:
Պարգևատրվածների շարքում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Բենջամին Բրեդլին, ով գլխավորելէ Washinton Post թերթը Ուոթերգեյթի սկանդալի տարիներին: Հետմահու մրցամակ կշնորհվի նաև ամերիկացի առաջին կին տիեզերագնաց Սալի Ռայդին: Ընդհանուր առմամբ` 2013-ին պարգևատրվել է 14 մարդ:
Մեդալների հանձնման արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ Սպիտակ տանը:







































