Ամերիկյան կիոնակադեմիան դիմել է Վրաստանի Ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնին՝ առաջարկելով 2013 թ. ֆիլմ ներկայացնել հեղինակավոր «Օսկար» մրցանակի թեկնածության համար։ Այդ կապակցությամբ Վրաստանի Ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնը ֆիլմի ընտրության հայտեր ընդունելու հայտարարություն է հրապարակել:
Ինչպես հաղորդել է կենտրոնը, համաձայն կինոակադեմիայի պահանջների, ֆիլմը պետք է երկրի կինոթատրոններում 2012 թ. հոկտեմբերից մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում յոթ օր անդադար ցուցադրված լինի:
Ֆիմը նաև պետք է գովազդվի ոլորտի կանոններին համապատասխան, չպետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ կամ համացանցով, և ամենակարևորը՝ ֆիլմի ստեղծագործական խումբը պետք է բաղկացած լինի մեծամասամբ Վրաստանի քաղաքացիներից:









































