Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, որ իր ակումբի համար շատ կարևոր է մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը:
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ հիանալի է զգում իրեն մադրիդյան ակումբում:
««Ատլետիկո»-ի համար անհրաժեշտություն է հանդես գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը: Այդ մրցաշարի շրջանակներում հաջող ելույթներն անպայման ազդեցություն կունենան ազգային առաջնությանը գրանցած մեր թիմի արդյունքների վրա:
«Ատլետիկո»-ում ինձ հիանալի եմ զգում: Մեր թիմի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում: Այն հզորացել է` համեմատած նախորդ մրցաշրջանի հետ»,- Marca-ն մեջբերում է Կուրտուայի խոսքերը:









































