Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձինք առևանգել են թուրքական Turkish Airlines ավիաընկերության երկու օդաչուների՝ հաղորդում է Naharet թերթը:
Պարբերականի տվյալներով՝ երկու օդաչուներին առևանգել են զինված անձինք, երբ ավտոբուսը ուղևորվում էր դեպի հյուրանոց: Ինչպես նշում են լրատվամիջոցները՝ առևանգողները տեղաշարժվել են KIA մակնիշի ավտոմեքենայով:
Ընդհանուր առմամբ Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ավտոբուսում եղել է վեց մարդ: Ներկա դրությամբ ավտոբուսի վարորդին հարցաքննում է տեղի ոստիկանությունը:










































