2013/14 թվականների մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայում կկիրառվի Dubbed Goal Decision System (GDS) գոլերի գրանցման ավտոմատ համակարգը, որը մշակել են թենիսի Hawk Eye ծրագրի հեղինակները:
Եթե գնդակը հատում է դարպասագիծը, ապա մրցավարի վայրկյանաչափի վրա հաղորդագություն է երևում` «Գոլ» բառով:
Հարկ է նշել, որ Անգլիայի Պրեմիեր Լիգան առաջին առաջնությունն է, որը դիմել է մրցավարի էլեկտրոնային օգնականի ծառայությունների կիրառմանը: Նախորդ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում 31 վիճելի դրվագ է գրանցվել և 3 անգամ մրցավարները սխալ որոշումներ են կայացրել:







































