Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամյուել Էտո’Օն անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում է:
Հիշեցնենք` Մախաչկալայի ակումբի սեփականատեր Սուլեյման Կերիմովը որոշել է փոխել թիմի զարգացման ուղին և մտադիր է վաճառել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ, այդ թվում նաև Էտո’Օյի, Վիլիանի և Լասինա Տրաորեի իրավունքները:
London Evening Standard –ի տեղեկությունների համաձայն` կամերունցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Նշենք, որ «Անժի»-ի կազմում Էտո’Օն 51 հանդիպում է անցկացրել և 24 գոլ հեղինակել:





































