Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Ցանկանում եմ կարիերաս շարունակել այստեղ և երբեք չեմ մտածել այլ ակումբ տեղափոխության մասին: «Բարսելոնա» վերադառնալու համար մեծ ջանքեր եմ գործադրել, իսկ հիմա ցանկանում եմ օգտակար լինել ակումբիս»,- հայտարարել է 26-ամյա կիսապաշտպանը:






































