Google-ի, Microsoft-ի ու PayPal-ի հիմնադիրները հետաքրքրվել են արհեստական մսի ստեղծման տարբեր նախագծերով: Երևում է՝ սինթետիկ սննդի շուկայում իսկական գիտական մրցավազք է՝ գրում է hitech.vesti.ru-ն:
Այն մասին, որ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը սեփական խնայողություններից 325 հազար դոլար է հատկացրել՝ ֆինանսավորելու աշխարհում առաջին անգամ կովի ցողունային բջջից ստացված կոտլետների աճեցման համար, վաղուց էր հայտնի: Վերջերս «Բրինի բուրգերը» հրապարակավ համտեսվել էր Լոնդոնում:
Սակայն, պարզվում է, Բրինը IT ոլորտի միակ միլիարդատերը չէ, որին հետաքրքրում է արհեստական սննդի ստեղծումը:
Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրը, և Փիթեր Տիլը՝ PayPal-ի հիմնադիրը, ներդրումներ են կատարել մսի փոխարինողների շուկայում:
Գեյթսը ներդրումներ է կատարել Hampton Greek Foods սթարթափում, որը զբաղվում է մսին այլընտրանք հանդիսացող լիարժեք բուսական մսի ստեղծմամբ:
Տիլը հեռանկարային է համարել Modern Meadow նախագիծը, որը զբաղվում է կենդանիների ցողունային բջիջներից արհեստական մսի աճեցմամբ:







































