Ինչպես գիտեք, Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Էմանուել Էմենիկեն տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջի միջոցով հաջողություն է մաղթել Էմենիկեին:
«Հաջողություն եմ մաղթում իմ լավ ընկերոջն ու թիմակցին: Ցտեսություն, Էմանուել Էմենիկե»,- գրել է Մովսիսյանը:










































