1000 դրամ զինծառայողների հիմնադրամին փոխանցելու մասին պարտադիր վճարը հնարավոր է դառնա կամավոր: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նախագիծը հնարավոր է փոխվի՝ պարտադիր բաղադրիչը դառնա կամավոր: «Այդ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է, ով ցանկանում է հրաժարվել, այդ հարցը կարելի է նայել: Ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, քննարկվում է: Դա վատ տարբերակ չէ, եթե գրավոր մարդը հրաժարվի, հնարավոր է՝ չվճարի»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































