Երեկ 32 պատգամավորների ստորագրությամբ քաղաքական ընդդիմադիր ուժերը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմնի, քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Սահմանադրական դատարանից պահանջվում է քննարկել ԸՕ-ի 141-րդ հոդվածի 5-րդ մասը, որով ամրագրված է բոնուսային կամ ֆոկուսային համակարգը, որի արդյունքում ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը այդ հաշվարկի արդյունքում դառնում է մեծամասնություն… Սա տիպիկ ֆոկուսնիկություն է…
Շարունակելու ենք անզիջում պայքարել: Վերջապես պետք է հասնենք նրան, որ հասկանանք, թե ինչ բան է Սահմանադրությունը: Կարծես ՍՊԸ-ի կանոնադրության է նմանվել Սահմանադրությունը: Ոտնատակ է արվում ընտրելու, ընտրվելու իրավունքը: Սա անթույլատրելի է»,- շեշտեց Հովհաննես Մարգարյանը:








































